Միջնորդների ջանքերը հանգեցրել են ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազման. Անատոլի Սիդորով

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը հանգեցրել են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության որոշակի նվազման հասնել:

«2018 թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ստորաբաժանումների և կառավարման մարմինների համատեղ նախապատրաստության արդյունքները և 2019-ի խնդիրները» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նրա խոսքով՝ այդ ջանքերն ակտիվացրել են երկխոսությունը, որն անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքի համար: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ կանոնավոր դարձած հանդիպումները թույլ են տվել որոշակի պայմանավորվածությունների հանգել ընդունված միջոցների հարցում՝ ուղղված վստահության ամրապնդմանը և խաղաղ գործընթացի համար պայմանների ստեղծմանը։ Վերջին տասնամյակներում առաջին անգամ բարձր մակարդակով ուղիղ գիծ է հաստատվել»,- նշեց ՀԱՊԿ պաշտոնյան:

Միաժամանակ, Սիդորովի կարծիքով, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում բարդ իրադրություն է պահպանվում, ինչը պայմանավորված է, առաջին հերթին, նրա սահմաններին կոնֆլիկտային բարձր պոտենցիալի առկայությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Արեւմուտքի երկրների՝ իրենց ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդելու ձգտմամբ:

Կովկասում անվտանգության մարտահրավեր է մնում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված իրավիճակը: «Վրաստանը, երկխոսության պատրաստակամություն ցուցադրելով, փաստացի արգելափակում է ժնևյան ձևաչափով աբխազական և հարավօսական հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը:

Ընդ որում՝ Վրաստանը կասեցնում է բանակցային գործընթացը՝ հրաժարվելով պարտավորություններ ստորագրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ ուժ չկիրառելու մասին: Արևմուտքի երկրներն իրենց կողմից նախկինի պես այս հարցում սատարում են Թբիլիսիին՝ իրավիճակի սրման համար նախադրյալներ ստեղծելով»,- հավելեց նա: