ԵԽԽՎ-ում նշել են, որ մեր ընտրությունները կարող են վարակիչ լինել այլ երկրների համար. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հունվարի 21-25-ը Ստրասբուրգում մասնակցում էր  ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։

Նշենք, որ պատվիրակության կազմում էին «Իմ քայլը»  դաշինքից ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը , ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և ԱԺ ԼՀԿ խմբակցությունից Էդմոն Մարուքյանը։

Ըստ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում ՀՀ-ին վերաբերող կարևորագույն հարցը 2018 թ․դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների դիտարկումներն էին։

«Դիտորդական առաքելության ղեկավարը բարձր գնահատեց ընտրությունների որակը՝ նշելով, որ նախկինում սիստեմատիկ բնույթ կրող ընտրախախտումներն այս անգամ առկա չէին։ Նա նշել էր, որ ընտրությունները մրցակցային էին և ազատ: Կարևորվել է այն փաստը, որ Հանրային հեռուստաընկերությամբ տեղի ունեցավ նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև։ Ելույթ ունեցան նաև ԵԽԽՎ-ում ընդգրկված քաղաքական խմբերի ղեկավարները, անհատ պատգամավորներ, և բոլորը նաև մասնավոր զրույցներում, մեզ շնորհավորում էին այս ահռելի առաջընթացի համար»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ շնորհավորանքներին զուգահեռ ընդգծվել է, որ մեր ընտրությունները կարող են վարակիչ լինել այլ երկրների համար։

Պատվիրակության ղեկավարն, ամփոփելով  կատարված աշխատանքը, նշեց, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը նոր ավյունի և փորձի շատ լավ համադրություն է։

«Կարծում եմ՝ մեր պատվիրակության  անդամ բոլոր  պատգամավորների միջև՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր,  ԵԽԽՎ-ում մեր առաջնահերթությունների վերաբերյալ կա լիակատար ըմբռնում և համոզմունք, որ այս ուղղությամբ պետք է աշխատենք միասին և համակարգված՝ փոխօգնության մթնոլորտում»,- տեսակետ հայտնեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան