Որոշում ենք կայացրել, որ «Իմ քայլը» պետք է մեծամասնություն կազմի. Մակունցը՝ ընդդիմությանը չհասած պատվիրակությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի նիստը, որտեղ հաստատվեցին միջազգային պատվիրակությունների կազմերը: Այս մասին նիստից հետո ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Factor.am-ի հարցին՝ ինչո՞ւ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չկան, համապատասխանաբար, Սևծովյան տնտեսական համագործակության կազմակերպության և ՆԱՏՕ-ի պատվիրակություններում, Մակունցը պարզաբանեց. «Պատվիրակություններում ներգրավվածությունը հասկանալու համար որոշել էինք համամասնության ձևաչափը կիրառել, և այդ համամասնության համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցությունը պատվիրակություններում մեծամասնություն է կազմում: Այդպիսի որոշում ենք կայացրել, որ պետք է մեծամասնություն կազմի: Առանձին դեպքերում մենք փոխզիջման տարբերակի գնում ենք և գնացել ենք, օրինակ՝ ԵԽԽՎ-ի պատվիրակության պարագայում»:

Լիլիթ Մակունցը նաև հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները որոշ հարցերի շուրջ կոնսենսուսի չեն կարողացել գալ: «Մենք առաջարկեցին ռոտացիոն սկզբունքը, բայց դա ևս մերժվեց»,- ասաց նա:

Ավելի վաղ գրել էինք, որ երեկ ԱԺ Խորհրդի նիստն անցել է լարված, «Իմ քայլը» և ընդդիմադիր խմբակցությունները միմյանց չեն հասկացել:

Մանրամասները՝ տեսանյութում: