«Ինքնաձիգները դրեցին վզներիս և ստիպեցին գնալ գունդ». Վարդան Եղիազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
08.02.2026 | 11:42
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.02.2026 | 11:25
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
08.02.2026 | 10:49
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան
08.02.2026 | 10:12
Վարդենյաց լեռնանցքում բուք է
08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը:
Դատարանում ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Նա նշեց, որ շատ լավ է հիշում՝ ինչպես է ամեն բան տեղի ունեցել:

«Ինքնաձիգները դրեցին վզներիս և ստիպեցին գնալ գունդ»,- նշեց Վարդան Եղիազարյանը: Նա ավելացրեց, որ ՊՊԾ գնդի տարածքում իրեն և Վալերի Օսիպյանին առանձին էին պահում, հեռախոսից օգտվելու թույլտվությունն էլ «ընտրովի» էր լինում։

Ոստիկանապետի նախկին տեղակալն ավելացրեց, որ խմբավորման անդամների հիմնական պահանջը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն էր:

«Մեր «կալանապետը» պարոն Կյուրեղյանն էր: Նա մշտապես մեզ հետ սենյակում էր գտնվում՝ զենքը սեղանին, ձեռքը՝ նռնակի օղակին գցած։ Երկու սերժանտ կար, ես և պարոն Օսիպյանը: Բարբարոսական վերաբերմունք էր. ամեն ինչ ջարդած, թափված: Դա մեծ նյութական վնաս էր»,- նշեց Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան