«Այս համաներումը խեղկատակություն էր». Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի ունեցավ  «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Նիստին ներկա էր 2016-ի զինված ապստամբության մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը։

Դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ցանկացած ոստիկանի սպանություն նախկին ռեժիմի համար լրացուցիչ ռեսուրս էր՝ տիրապետությունն ամրապնդելու համար։

«Ոստիկանապետն ամեն ինչ փորձեց լղոզել։ Իհարկե, չկարողացավ․ նկատելի էր, որ չէր կարոողանում ամեն ինչ հարյուր տոկոսով ժխտել։ Լրիվ ուրիշ իրավիճակ է եղել։ Ցավալի է, որ մենք այսօր չունենք անցումային արդարադատության այն ատյանը, որտեղ այս գործը պետք է քննվեր։ Ես ցավում եմ, որ մենք՝ որպես պետություն, դեռ դոփում ենք այս համակարգի ստեղծած մահացու ճահճում, բայց նաև համոզված են, որ միահամուռ փոփոխություններով դուրս կգանք այստեղից»,- ասաց նա:

Համաներմանն անդրադառնալով, Վարուժան Ավետիսյանը նշեց. «Այս համաներումն առհասարակ խեղկատակություն էր։ Համաներման համապատասխան դրույթը, որը մեզ է վերաբերում, վերաբերում է նաև մինչև ՊՊԾ գնդի գործողությունը կեղծ մեղադրանքների տակ հայտնված անձանց, այ թվում՝ օրինակ Գարեգին Չուգազյանին։ Այդ դրույթը կամ անգրագետներն են կազմել, կամ հատուկ նպատակներ են ունեցել, քանի որ վերաբերում են նաև անցյալի փաստերին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան