Ազնավուրի որդին Մակրոնին հայկական դուդուկ է նվիրել
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայկական դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Այս մասին տեղեկացանք Nouvelles d’Arménie պարբերականի թղթակից Ժան Էքյանի ֆեյսբուքյան էջից: «Նիկոլա Ազնավուրը նախագահին հայկական գործիք նվիրեց»,- գրել է Ժան Էքյանը։