«Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել». Փաշինյանը` Deutsche Welle-ին հարցազրույց է տվել

Լուրեր

28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
Բոլորը

Գերմանական Դոյչե Վելլե հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններին՝ նշելով, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գերմանական ներդրումների, ինչպես նաև Գերմանիայի՝ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու մասին։

«Պետք է նշեմ, որ Գերմանիայում շատ դրական են վերաբերվում Հայաստանին՝ հատկապես մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետ»,- նշեց Փաշինյանը։

Խոսելով միաժամանակ ԵՄ և ԵՏՄ անդամ լինելու մասին՝ Փաշինյանն ընգծեց, որ Հայաստանը միտում չունի «երկու աթոռի վրա նստել»։

«Մենք չենք պատրաստվում մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին զարգացնել։ Մենք բացարձակապես պարզ ու թափանցիկ ենք աշխատում»,- նշեց վարչապետը։

Ադրբեջանի նախագահի հետ դավոսյան հանդիպումը մեկնաբանելով՝Փաշինյանը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ պաշտոնական բանակցությունները դեռ չեն մեկնարկել և Ալիևի հետ հանդիպումների ընթացքում պարզապես քննարկումներ են եղել։

Փաշինյանի խոսքով՝ այս պահին Հայաստանի արտգործնախարարությունն աշխատում է հնարավոր հանդիպման և բանակցությունների ուղղությամբ։ Այդուհանդերձ, Փաշինյանը համոզված է, որ հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտությանը լուծում տալ՝ առանց մի քանի կարևոր հարց հաշվի առնելու։

«Ես բազմիցս նշել եմ, որ բանակցություններ կարող եմ վարել Հայաստանի Հանրապետության անունից։ Սակայն դա ղարաբաղյան հակամարտություն է․ իսկ ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը․ այն հակամարտության հիմնական կողմերից մեկն է։ Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել։ Իրենք իրենց սեփական ներկայացուցիչներն ունեն, որոնք պետք է մասնակցեն բանակցային գործընթացին»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձավ թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ իր համար անընդունելի են հայկական հեղափոխությունն այլ հեղափոխությունների հետ համեմատելու փորձերը։ «Մեր հեղափոխությունը ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չէր պարունակում, չկար ոչ մի օտար ուժ, որ խառնված կլիներ մեր ներքին քաղաքական գործընթացներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցազրույցի ավարտին, ամփոփելով հեղափոխության 10 ամիսները, Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում Հայաստանը վերածվել է ժողովրդավարական երկրի, վերացվել է համակարգային կոռուպցիան, վերացվել են տնտեսական մենաշնորհները, բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են և իշխանությունը նրանց ձեռքում է։ Կարևոր ձեռքբերումների մեջ Փաշինյանը նշեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան