Համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք համաժողովում կներկայացվի սուբվենցիաների տրամադրման նոր կարգը

Լուրեր

28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ փետրվարի 5-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ամենաբազմազան խնդիրների համակարգման և կազմակերպված լուծման համար պետական մարմինների միջև հետզհետե խորացող համագործակցությունը էականորեն բարձրացրել է հատվող հիմնահարցերի կարգավորման օպերատիվությունն ու արդյունավետությունը։

Շնորհակալություն հայտնելով Սուրեն Պապիկյանին խորհրդակցությանը ներկա գտնվելու հնարավորության համար՝ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մարզպետներին խնդրել է փախստականների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նույնականացնել մարզերում գտնվող այն շենքերն ու շինությունները, որոնց վերանորոգման դեպքում դրանք հնարավոր կլինի ծառայեցնել որպես բնակարանային ֆոնդ։ Ըստ ծառայության պետի` նմանօրինակ շինությունների վերանորոգման աշխատանքներին պատրաստ են աջակցել նաև միջազգային գործընկերները։ Արմեն Ղազարյանը նաև առաջարկել է զուգահեռ դիտարկել Երևանին մոտ գտնվող մարզերում սոցիալական բնակարանաշինության մոդելի կիրառումը, որն իր համալիր ամբողջության մեջ կնպաստի փախստականների տեղական ինտեգրմանը։

Անցնելով օրակարգային հիմնական հարցերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է սուբվենցիաների տրամադրման նորացված կարգի ներկայացման նպատակով առաջիկայում նախատեսվող համաժողովի մասին, որտեղ համայնքների ղեկավարներին և տնտեսական պատասխանատուներին մանրամասն կներկայացվի սուբվենցիաների հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման ընթացակարգը։

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, հստակեցնել շաբաթօրյակի սխեմաները, առավել մեծ ծավալով ապահովել ճանապարհաշինարարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները։ Միջոցառման հանրայնացման և քաղաքացիներին մոտիվացնելու նպատակով նախարարը մարզպետներին ու համայնքների ղեկավարներին առաջարկել է քայլել միջհամայնքային ճանապարհներով, ակտիվ մասնակցել շաբաթօրյակի աշխատանքներին`օրինակ հանդիսանալով շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վարքագծի ձևավորման գործում։