Չլինելով իմ ելույթի թիրախում՝ Անդրանիկ Մանուկյանն ինքն իրեն թիրախավորեց և առաջիկայում անհարմար վիճակի մեջ է հայտնվելու դատարանում․ Արման Բաբաջանյան

Լուրեր

24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
Բոլորը

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել իրենից, հերքում տարածել ԱԺ-ում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների միջոցով, ինչպես նաև հնչեցրած վիրավորանքի ու զրպարտությունների համար գանձել 7 դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Factor.am-ին այս մասին հայտնեց Անդրանիկ Մանուկյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ հավելելով, որ դատական հայցը ներկայացվել է փետրվարի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Պատգամավորը Արման Բաբաջանյանը, սակայն, այս հայցը լավ առիթ է համարում՝ «դատարանում Անդրանիկ Մանուկյանի սխրագործությունների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնելու համար»։

Նա նշում է, որ դրանով առիթ կընձեռվի ավելի խորքային տեղեկություններ ստանալ Հոկտեմբերի 27-ին հաջորդած ժամանակահատվածում Անդրանիկ Մանուկյանի ունեցած դերակատարության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյան-Անդրանիկ Մանուկյան հարաբերությունների մասին։

«Ինձ այս օրերին որոշ քաղաքացիներ զանգահարել և խնդրել են, որպեսզի իրենք ևս հնարավորություն ունենան Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ դատարանում տեղեկություններ ներկայացնել։ Ես, հավանաբար, նրանց կհանդիպեմ և կհրավիրեմ, որպեսզի ի հավելումն իմ ունեցած տեղեկությունների՝ ինձ ձեռք մեկնած քաղաքացիներին հնարավորություն տամ Անդրանիկ Մանուկյանի գործունեության վերաբերյալ հետաքրքիր փաստեր ներկայացնել դատարանում»,- ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավորը։

Անդրադառնալով 7 դրամի փոխհատուցման պահանջին՝ Արման Բաբաջանյանը նկատեց, որ չի ցանկանում դրա վրա կենտրոնանալ, քանի որ իրեն ավելի շատ հուզում է մեկ այլ հանգամանք։

«Ամենևին չլինելով իմ ելույթի թիրախում՝ Անդրանիկ Մանուկյանն ինքն իրեն թիրախավորեց և առաջիկայում իրեն անհարմար վիճակի մեջ է դնելու դատարանում: Ես հունվարի 16-ի իմ ելույթում, ցույց տալով Անդրանիկ Մանուկյանի օրինակը, ուղղակի զգուշացնում էի, թե ինչպիսի գործառույթներ պետք է ստանձնի ԱԺ-ն առաջիկայում, որպեսզի դեսպանները հաշվետվություն ներկայացնեն, թե ինչով են զբաղված»,- ասաց Բաբաջանյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ վերջին օրերին դիմել է ԱԳՆ՝ խնդրելով տրամադրել դեսպանների վերջին 6 ամիսների աշխատանքային գրաֆիկը:

«Հարկատուների հաշվին տարբեր երկրներ գործուղված դեսպանները պետք է ամբողջ օրն աշխատեն, որպեսզի ՀՀ-ի շահն առաջ մղեն: Ես փորձում եմ հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված իրենց աշխատանքային օրվա ընթացքում»,- նշեց Արման Բաբաջանյանը՝ շարունակելով պնդել, որ Անդրանիկ Մանուկյանի օրինակն Ազգային ժողովում վկայաբերելով՝ ընդամենը ցույց է տվել, թե ինչպիսին չպետք է լինի դեսպանը:

«Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակահատվածում օլիգարխիկ նկրտումներ ունեցած և իշխանության մաս կազմած Անդրանիկ Մանուկյանը, ստանձնելով Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը, դեսպանի պարտականությունները կատարելու փոխարեն՝ զբաղվել է ձեռնարկատիրությամբ և ձեռքի հետ սպասարկել նաև Ռուսաստանի շահերը։ Ուստի, կարծում եմ, լավ հնարավարություն է՝ վերստին դատարանում այս մասին խոսելու և շատ կարևոր ապացույցներ բերելու, օրինակ՝ նրա հնդկահավերի ֆերմայի մասին, որի սեփականատերը Մանուկյանի որդին է՝ Դավիթ Մանուկյանը, ով ի դեպ, ներկայացրած հայտարարագրում չի նշել, որ Ուկրաինայում այդպիսի սեփականություն ունի»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովում նշել էր, որ Անդրանիկ Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք հայ-ուկրաինական հարաբերությունները վատթարացել են:

Աղավնի Սուքիասյան