Սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն ճիշտ ժամանակին, որպեսզի ցնցումներ չառաջանան. Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ:

– Պարոն Սիմիդյան, հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը թեև Հայաստանը դասել է այն փոքրաթիվ երկրների շարքում, որոնք ամենամեծ առաջընթացն են արձանագրել 2018 թ., այնուամենայնիվ, փաստել է, որ մեր երկիրն իր դիրքերը բարելավել է ընդամենը 6 կետով՝ 100 միավորից ստանալով 50 միավոր՝ նախկին 44-ի փոխարեն: Ընտրություններին վերաբերող գնահատականն աճել է ընդամենը 2 միավորով՝ 6 միավոր՝ 12 միավորից, կառավարության գործունեությանը վերաբերող գնահատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշը: Ինչո՞ւ հատկապես այս երեք կարևոր դասակարգումներով էական առաջընթաց չկա:

– Կարևորն այն է, որ մենք դրական ընթացք ունենք։ Իհարկե՝ անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցածն աննախադեպ էր, և դա աճ է ապահովել նաև միջազգային այլ կազմակերպությունների գնահատականներով։ Համոզված եմ, որ 2019 թվականին ավելի լավ ցուցանիշներ ենք ունենալու: Բոլոր դիտորդներն են ամրագրել, որ ընտրություններն անցել են օրենքի շրջանակում՝ ազատ, թափանցիկ, բոլորի համար հավասար պայմաններում:

– Քաղաքացիական ազատություններին վերաբերող հսկայական հատվածում բարելավումը եղել է ընդամենը 1 միավորով՝ 60-ից ստանալով 31 միավոր: Սա նշանակում է, որ Freedom House-ը խնդիրներ է տեսել այդ ոլորտում:

– Մենք հատվածներ ունենք, որտեղ դեռ հեղափոխությունը չի հասել։ Եվ մենք չենք կարող ասել, որ վերին օղակներից ներքև գտնվող հատվածներում խնդիրներ չունենք։ Այդ խնդիրների լուծումը լինելու է մեր կառավարության ու խորհրդարանի գործը:

– Արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ սահմանադրական փոփոխությունների պահանջի շրջանակում պատրաստվում են հուշագիր ստորագրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում սահմանադրական փոփոխություններից, բայց երեկ հավելեց, որ դա կարող է տեղի ունենալ 3-4 տարվա ընթացքում: Կարո՞ղ ենք ասել, որ սուպերվարչապետության հնարավորությունները ձեր իշխանությանը դուր են գալիս և չեք պատրաստվում դրանից շուտ հրաժարվել:

– Պետությունն իր ամբողջ ապարատով պետք է վերափոխումների ճշգրիտ ժամանակ ընտրի։ Եվ որևէ փոփոխություն անելիս մենք պետք է հասկանանք, թե դրանք ինչի են հանգեցնելու, մենք ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու։ Իհարկե՝ շատ լավ է, որ կան ուժեր, որոնք առաջարկներ կներկայացնեն: Մենք կքննարկենք դրանք:

– Այդ պատճառով էլ ձեզ մեղադրում են, թե նախկին իշխանությունների համար կարված սահմանադրական կոստյումը հարմարավետորեն դուք եք հագնում:

– Այդպես չէ: Մեր խմբակցությունն իր վերահսկողական գործառույթն իրականացնում է: Եվ այդ փորձը վարակիչ դարձավ մեզ քննադատողների համար: Ընդամենը խնդիրը երկիրը հավելյալ ցնցումների մեջ չդնելն է, որպեսզի ճիշտ սկսենք ու զարգացնենք այդ փոփոխությունների գործընթացը:

– Ո՞ր գործընթացները կխաթարվեն, եթե Ոստիկանությանն ու ՊԵԿ-ին նախարարության կարգավիճակ տրվի, և այդ կառույցները, նախարարությունների հետ միասին, հաշվետու լինեն խորհրդարանին:

– Այն վերահսկողական գործիքակազմը, որ այսօր ունեն ԱԺ խմբակցությունները, արդեն իրագործվում է: ՊԵԿ նախագահն արդեն եկավ մեր խմբակցություն, հրավիրել ենք նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

– Ձեր խոսքերից ելնելով՝ կարո՞ղ ենք փաստել, որ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծում, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ, սուպերվարչապետության լծակներից հրաժարվելու քայլ չի արվելու՝ Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, ՊԵԿ-ին նախարարության կարգավիճակ չի տրվելու:

– Ես այդ մասին տեղեկություն չունեմ, Կառավարությունը նախագիծը կներկայացնի Ազգային ժողով, կիմանանք: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին, կարծում եմ՝ այդ կառույցը վերջին զարգացումներից հետո շատ ավելի արդյունավետ աշխատանք կկազմակերպի։ Իհարկե՝ դա նաև բավականին խնդրահարույց հիմնարկ է:

– Ի՞նչ առումով:

– Գիտեք, թե ՊԵԿ-ը կոռուպցիայի ինչ բաժին է ունեցել, բազմաթիվ հրապարակումներ են եղել բազմաթիվ նախկին պաշտոնյաների ունեցվածքի մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Արմինե Ավետյան