Ինչո՞ւ են 10 միլիոնով տուգանելու «Վեոլիա Ջուր»- ՓԲԸ-ին. մեկնաբանում են ընկերությունից

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը՝ փետրվարի 6-ին կքննարկի «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 միլիոն դրամով տուգանելու հարցը: Պատճառը Factor.am-ը փորձեց ճշտել ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանից: Վերջինն ասաց՝ մի բան է, երբ տուգանվում ես անգործության համար, մեկ այլ բան, որ տուգանվում ես, երբ աշխատանքի ավարտն արդեն մոտ է լինում:

««Վեոլիա Ջուր»-ը, ստանձնելով Հայաստանի ջրամատակարարման համակարգերի կառավարումը, ստանձնել է նաև մեծ պարտավորություն՝ անհատական ջրագծերի կառուցում մեր բնակիչների համար: Հայաստանում նման բան չի եղել, սա նոր մշակույթ է: Այսինքն՝ նախկինում ամեն մարդ ինքն է կառուցել ջրագծերը՝ ինչպես կարողացել է, սեփական ուժերով։ Հիմա արդեն, Հայաստանի գործող օրենսդրությամբ, առանց ծրագրի, առանց շինարարական կազմակերպության տեխնիկական վերահսկողության դա արգելվում է: Այդ գործը մենք պետք է անենք՝ վարձելով համապատասխան կազմակերպություններ, կամ նույն բաժանորդը, բայց կրկին կազմակերպություններ միջոցով»,- պարզաբանեց Մուրադ Սարգսյանը:

Պարզվում է՝ տուգանքի պատճառն աշխատանքը սահմանված ժամկետում չկատարելն է։ Սարգսյանի մեկնաբանմամբ՝ ջրագծերի կառուցման հստակ ժամկետ կա սահմանված, որը խախտելու պարագայում ընկերությունը տուգանվում է, բայց ամեն ինչ այնքան խիստ է դրված, որ տուգանքը կիրառելիս հաշվի չի առնվում, թե ինչն է եղել պատճառը, որ ջրագծի կառուցումը ժամանակին չի կատարվել:

«Հաշվի առնելով Հայաստանի տարածքով մեր համակարգի ցրվածությունը՝ շինարարական կազմակերպություններ գտնելու ժամկետները, տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների հետ տեխնիկական հարցերըն փաստաթղթերը համաձայնեցնելու գործընթացները ժամանակ են պահանջում, և միշտ չէ, որ կարողանում ենք սահմանված ժամկետներում գործել: Սրանց գումարվում են նաև եղանակային պայմանները»,- հավելեց Մուրադ Սարգսյանը:

«Վեոլիա Ջուր»-ի խոսնակն ասաց՝ պետք է նկատել նաև առաջընթացը, որ կազմակերպությունը գրանցել է. «Պայմանականորեն ասած, եթե 2017 թվականի առաջին կիսամյակում 100 դիմումից 50-ը չէինք կարողանում ժամկետի մեջ իրականացնել, հիմա արդեն կա առաջընթաց՝ 100-ից ընդամենը 10-ի դեպքում չենք տեղավորվում ժամկետի մեջ: Այսինքն՝ տուգանելուն զուգահեռ՝ նաև պիտի դիտարկեն առաջընթացը»:

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի առաջիկայում նման խնդիրների այլևս չբախվեն:

 

Լիլիթ Շաբոյան