Հնդկաստանում ընթացող արհեստների միջազգային փառատոնին Հայաստանից մասնակցում է տիկնիկագործ Ալլա Սարգսյանը
Մշակույթ
05.02.2019 | 17:57ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ 2019 թ. փետրվարի 1-17-ը Հնդկաստանի Սուրաջկունդ և հարակից Ֆարիդաբադ ու Հայրանա քաղաքներում ընթանում է արհեստների 33-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի խմբեր:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնի հայաստանյան տաղավարում հայկական տիկնիկագործությունը ներկայացնում է տիկնիկագործ վարպետ Ալլա Սարգսյանը: Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 150 միջին և փոքր չափի տիկնիկներ և զարդանախշ փոքր կարպետներ:
Հնդկաստանի ժողովրդական արվեստի փառատոնին հայկական տիկնիկագործության ցուցադրության նպատակն է նպաստել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը և ժողովրդական վարպետների ստեղծագործական գործունեության խթանմանը: