Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի լրատվական վարչությունից տեղեկացնում են, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա և համոզմունք հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի որակական նոր մակարդակի բարձրացնել այդ հարաբերությունները:

Կարևորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կապերն այս հարթակում ևս նոր փուլ կթևակոխեն:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը, և մեր երկիրը կարևորում է բոլոր բնագավառներում Եգիպտոսի հետ համագործակցության առավել սերտացումը:

Անդրադառնալով եգիպտահայ համայնքի գործունեությանը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայերը տարբեր ժամանակներում ապաստան են գտել Եգիպտոսում և իրենց ուրույն դերն ունեն այդ երկրի զարգացման ու բարգավաճման գործում:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին Արարատ Միրզոյանին է փոխանցել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի շնորհավորանքն Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Դեսպանը ևս ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները՝ կարևորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն այդ կապերն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: