Մի քանի կուսակցություններ սահմանադրական փոփոխություններ են պահանջում. ո՞ր ուժերն են ցանկում

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Արտախորհրդարանական մի շարք ուժեր առաջիկայում հուշագիր են ստորագրելու՝ պահանջելով Հայաստանում Սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Factor.am-ի հետ զրույցում մի քանի ուժերի ներկայացուցիչներ բացեցին փակագծերը:

«Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ նոր Սահմանադրություն ունենալու հարցի շուրջ միավորվել են 9 կուսակցություններ. «Այդ թվում է մեր կուսակցությունը: Բանակցություններն այդ հարցի շուրջ սկսվել են դեռևս 2 ամիս առաջ: Այո՛, ես գտնում եմ, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, դրանք սորոշակի տրամաբանություն էին կրում ամբողջ այս տարիների ընթացքում, և այսօր պետության կազմակերպչական ձևը չի համապատասխանում հանրային պահանջներին և հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին»:

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը չհերքեց հուշագիր ստորագրելու հանգամանքը, բայց ասաց, որ ավելի մանրամասն կխոսի, երբ այն կստորագրվի. «Ուրբաթ հուշագիրը կստորագրվի, որից հետո կմանրամասնենք: Հիմա դեռևս պայմանավորվածությունները բանավոր են, և այս փուլում մեկնաբանություն տալ չեմ ուզում»:

«Հայք-Հայկազուններ» կուսակցությունը ևս կողմ է, որ նման հուշագիր կյանքի կոչվի և Հայաստանում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ:

Հուշագրի ստորագրմանն է միացել նաև «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը, որի նախագահ Գևորգ Հովսեփյանը Factor.am-ին ասաց, որ բացի կուսակցություններից՝ իրենց են միանալու նաև մի շարք հասարակական կազմակերպություններ. «Սահմանադրությունը, որպես օրենք, պիտի բխի մեր ազգային արժեհամակարգից, ներկա Սահմանադրությունը դա չի անում: Մենք փորձում ենք ձևավորել քաղաքական խորհրդատվական մարմին, որը պիտի կազմակերպի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որում պետք է ներգրավվեն հնարավորինս շատ քաղաքական ուժեր, մտավորականներ, հոգևոր, մշակութային ոլորտի մարդիկ»:

Ի դեպ՝ հուշագրի կնքմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ իրենց է միացել նաև Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը: Սակայն քաղաքական այս ուժի առաջնորդ Լևոն Շիրինյանը Factor.am-ին ասաց, որ իրենք, ճիշտ է, կողմ են սահմանադրական փոփոխություններին, բայց որևէ մեկին չեն միացել. «Մենք առանձնապես որևէ մեկին միանալու միտք չունենք: Տարբեր առաջարկներ են լինում, բայց մենք հիմա կուսակցության ակտիվ վերակազմավորման փուլում ենք»:

 

Լիլիթ Շաբոյան