Առաջնայինը ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումն է, այլ դրա իրագործումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի համար առաջնայինը ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումն է, այլ դրա իրագործումը: Փետրվարի 5-ին տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մի կողմ են թողնվել, իսկ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը հայտնվել է լուսանցքում:

«Մենք դա ավելի լայն իմաստով ենք դիտարկում. ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողություններ՝ այն իմաստով, որ մեզ համար ավելի կարևոր է, թե ինչն է աշխատում, ինչը չի աշխատում՝ անկախ նրանից, թե այն ինչ կկոչեք՝ Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, թե՞ Դուշանբե: Մեզ համար կարևորը դրանց աշխատունակությունն է և իրական արդյունքը, ոչ թե հրապարակային կողմը կամ անվանումը»,- հավելեց նա:

Ըստ Աննա Նաղդալյանի՝ Հայաստանը չի հրաժարվել և չի կարող հրաժարվել որևէ գործառույթի իրականացումից, որը նպաստում է ռիսկերի նվազեցմանը և լարվածության բացառմանը՝ անկախ նրանից, թե այդ փաթեթն ինչ անվանում կունենա:

Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, ըստ ԱԳՆ խոսնակի՝ սա վերջին շրջանում ամենաշահարկված դրույթն է:

«Այս դրույթը խաղաղության գործընթացում, եթե լավ եմ հիշում՝ 2006 թվականից ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում: Այդ դրույթի մասին բազմիցս հայտարարել է նաև հայկական կողմը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Փարիզում կայացած հանդիպումից հետո մասնակիցների կողմից արված հայտարարություններում նույնպես ամրագրվեց այդ դրույթը, և սա երևի թե այն եզակի, եթե ոչ միակ դեպքն է, որ դա ամրագրվում է բոլորի կողմից»,- ասաց Աննա Նաղդալյանը՝ հավելելով, թե զարմանալի է, որ նման ալիք տարածվեց հասարակության շրջանում առ այն, որ դրա հասցեատերը հայկական կողմն է:

 

Մանրամասները՝ տեսանյութում