Վրեժխնդրություն է՝ պայմանավորված թերթի մասնագիտական գործունեությամբ. հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության մեքենան

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի լույս 5-ի գիշերը ժամը 5:20-ի սահմաններում Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության մեքենան: Factor.am-ի հետ զրույցում խմբագիր Սամվել Ալեքսանյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ թերթին լռեցնելու համար նման քայլերի են դիմում:

«Ես սա համարում եմ նախորդ բոլոր դեպքերի շարունակությունը, կոնկրետ մարդու անուն տալու համար ես առնվազն պետք է ականատես եղած լինեի դեպքին: Ենթադրություններ, սակայն, շատ ունեմ»,- ասաց նա:

Խմբագիրը պատմեց, որ ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ հերթական հարձակումն է իրականացվել իրենց խմբագրության դեմ. «Կարծում եմ՝ սա վրեժխնդրություն է, որը պայմանավորված է բացառապես թերթի մասնագիտական գործունեությամբ»:

Նա նշեց նաև, որ հրկիզված մեքենան պիտանի չէ օգտագործման, սակայն առանժմ չգիտեն, թե որքան նյութական վնաս է պատճառվել, սպասում են ոստիկանության պատասխանին:

Սամվել Ալեքսանյանն ակնկալում է, որ այս դեպքը մնացած հարձակումների պես չի պարտակվի, այլ կբացահայտվի, և թերթի դեմ ոտնձգություն կատարած անձը պատասխանատվության կենթարկվի:

Խմբագրությունն այս դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դեպքը կկանխվեր, եթե թերթի դեմ մնացած ոտնձգությունններն անհետևանք չմնային:

««Սյունյաց երկիրը» վերջին 2-3 տարում բազմաթիվ անգամ անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի սյունիքյան վնասարարությանը, ինչպես նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի գործունեությանը: Թերթը, ընդառաջ գնալով հազարավոր սյունեցիների ցանկություններին, մասնավորապես պահանջել է բացահայտել Քաջարանի կոմբինատի սեփականատերերին և զսպել Սյունիք ներխուժած հրոսակների ախորժակը: Միայն այսօր Քաջարանի կոմբինատի ղեկավարները քաղաքացիական 13 հայց ունեն՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի և թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի: Ընդ որում՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անթաքույց լծվել է Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի պաշտպանությանը: Հայցերից մեկի ապահովման նպատակով նույնիսկ Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի գործունեությունը, ավելի կոնկրետ՝ «Սյունյաց երկիր» թերթին ու կայքին արգելվել է որևէ կարծիք հայտնել կոմբինատի սոցիալական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանի մասին: Նույն դատարանի որոշմամբ՝ 11 մլն դրամի չափով արգելանք է դրվել թերթի խմբագրի անձնական ունեցվածքի վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Լիլիթ Շաբոյան