Իշխանության որոշ անդամներ խուսափում են պատասխանել հարցին՝ Մադրիդյան սկզբունքները կլինե՞ն սեղանին. Սուրեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

«Խաղաղություն՝ տարածքների դիմաց ձևակերպումը ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի շահերից չի բխել և չի բխում․ այն պետք է այն շրջանառությունից դուրս գա, եթե, իհարկե, կան նման քննարկումներ և բանակցություններ։

Այս մասին այսօր «Արցախյան հակամարտության նոր շրջափուլ խաղաղ գործընթացի ակտիվացման պատճառները» թեմայով քննարկմանն ասաց
միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ բանակցություններ Արցախյան հարցով վավում են միայն  դեռևս արգործնախարարների մակարդակով։

«Երկու պետությունների ղեկավարները հանդիպումներ և քննարկումնր են ունենում, նրանք հանդիպում են, պատմական էքսկուրսներ են անում, փորձում են իրար ճանաչել և հասկանալ, բայց բանակցություններ պետությունների ղեկավարների մակարդակով չկան, որովհետև այդ հանդիպումները որոնք տեղի են ունենում, կազմակերպված չեն Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք այդ հանդիպումներին ներկա չեն։ Եթե երկու երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ ներկա չէ Մինսկի խումբը, ապա բանակցային գործընթաց չի կարող լինեն։ Եթե բանակցային գործընթացն էլ չկա, դժվար է ասել, թե ինչի շուրջ, կամ ինչ սկզբունքների շուրջ են բանակցում կողմերը»,-տեսակետ հայտնեց միջազգայագետը։

Վերջինս նաև նկատեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ խուսափում են պատասխանել հարցին, թե արդյոք Մադրիդյան սկզբունքները դրված են բանակցությությունների սեղանին։

«Եթե նկատել եք՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ պարբերաբար փորձում են խուսափել  հարցից՝ արդյոք Մադրիդյան սկզբունքները սեղանին կան, թե ոչ։ Սա բավականին հետքաքրքիր հարց է, որովհետև ՀՀ-ում նոր իշխանություն է և նրան ադապտացման ժամանակաշրջան է պետք»,-ասաց Սուրեն Սարգսյանը՝ շեշտելով, որ այս պահին առաջին գծում, կարելի է ասել, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն է և նրա ադրբեջանցի գործընկերը, որոնք բանակցային հանդիպում են նախապատրաստում։

«Երևի թե բոլորիս համար ակնհայտ է՝ ավելի լավ է Զոհրաբը բանակցի, քան Դավիթը պատերազմի»,-եզրափակեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան