Խնդիրը լուծեք՝ ինչպես ցանկանում եք, բայց առանց պատերազմի, սա է ԱՄՆ-ի դիրքորոշումն Արցախի հարցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր տարածաշրջանային այցի շրջանակում կարողացել է ակտիվ շփվել և ծանոթանալ պետությունների ղեկավարների հետ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զանգահարել է՝ շնորհավորելու վերանշանակվելու և խորհրդարանում նրա հաղթանակի կապակցությամբ: Փետրվարի 5-ին «Արցախյան հակամարտության նոր շրջափուլ խաղաղ գործընթացի ակտիվացման պատճառները» թեմայով քննարկմանն այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Չի քննարկվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, դրա մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ այդ հարցի վերաբերյալ որևէ խոսակցություն չի եղել, ընդհանուր խոսել են տարածաշրջանային անվտանգության հարցերից: Վրաստան զանգահարել էր, որպեսզի շնորհակալություն հայտնի Վենեսուելայի հարցում Թբիլիսիի դիրքորոշման վերաբերյալ, որը ճանաչել է ընդդիմության առաջնորդին՝ որպես լեգիտիմ իշխանության ներկայացուցիչ: Ալիևին զանգահարել էր միայն նրա համար, որ զանգել էր Փաշինյանին՝ բալանսը պահելու նպատակով»,- հավելեց Սուրեն Սարգսյանը:

Խոսելով Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ ամերիկյան դիրորոշման մասին՝ միջազգայնագետը նշեց. «Այս հարցում ԱՄՆ-ի շատ կարճ բանաձևը հետևյալն է. խնդիրը լուծեք՝ ինչպես կցանկանաք, սակայն առանց պատերազմի: Ուզում եք՝ ազգերի ինքնորոշման իրավունքով, ուզում եք՝ տարածքային ամբողջականությամբ: Ցանկացած մոտեցում, որն ընդունվում է կողմերի կողմից և պատերազմական գործողությունների չի տանում, ԱՄՆ-ի համար ընդունելի է»,- ասաց նա:

Փորձագետի համոզմամբ՝ միջազգային խաղացողների համար ռազմական գործողությունների վերսկսումը մեր տարածաշրջանում ցանկալի չէ, մանավանդ՝ ԱՄՆ-ի համար:

«ԱՄՆ-ն այս տարածաշրջանում խնդիրներ ունի դեռ լուծելու: Խոսքը գնում է Իրանի մասին: Իրանի հարևանների միջև պատերազմական հնարավոր գործողությունների վերսկսումը կարող է ԱՄՆ-ի խաղաքարտերը պակասեցնել: Չմոռանանք, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի զորքի և զինտեխնիկայի՝ դեպի Աֆղանստան տեղափոխելու համար յուրահատուկ հաբ է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան