Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց Ռոբերտ Քոչարյանի կամքով․ Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված փուլ առ փուլ, հայտարարություն առ հայտարարություն իրավիճակ է փոխվում,  և մենք այսօր ունենք այնպիսի մի իրավիճակ, որը շատ է տարբերվում նախկինում եղածից։

Այս մասին այսօր «Արցախյան հակամարտության նոր շրջափուլ․ խաղաղ գործընթացի ակտիվացման պատճառները» թեմայով  քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Ես չգիտեմ վարչապետ Փաշինյանը հատուկ է անում այդպես, որ միանգամից ամեն ինչ չասի, որպեսզի Ադրբեջանը կտրուկ չարձագանքի, բայց ինձ թվում է, որ ամեն ինչ արվում է ըստ իրավիճակի՝ ունենալով ընդհանուր պատկերացում։ Հիշենք արված առաջին հայտարարությունը, որն արդեն դարձել է լուրջ կոնցեպտուալ մոտեցում․ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնուրույն մասնակցի բանակցություններին։ Սա թվում է, թե փոքրիկ նյուանս է, քանի որ Լեռնային Ղարաբաղը հենց սկզբից՝ Մինսկի խմբի ձևավորման օրվանից, այս կամ այն ձևաչափով եղել է բանակցային կողմ։ Սակայն, Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք, այլ՝ նրա կամքով․ նա չէր վստահում իրենից հետո Արցախում մնացած թիմին՝ այդ թվում  և՛ նախագահին, և՛ արտգործնախարարին։ Նա մտածում էր, որ Լեռնային Ղարաբաղի կողմն ինքն ավելի լավ և ճկուն կներկայացնի»,- ասաց Հովհաննես Իգիթյանը՝ նշելով, որ իրենց համար սպասելի էր, որ Արցախը բանակցային կողմ դարձնելու առաջարկին պետք է Ադրբեջանը կտրուկ արձագանքեր։

Ըստ Իգիթյանի՝ ղարաբաղյան բանակցային գործընթացին վերաբերող հաջորդ հայտարարությունները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ որևէ բանաձև չի կարող լինել բանակցային գործընթացից առաջ։

«Դա նշանակում էր, որ չեն կարող լինել այնպիսի հայտարարություններ, որոնք անում էր Ադրբեջանն ու ասում՝ տարածքներ ինչ-որ կարգավիճակի դիմաց, կամ տարածքներ, որից հետո նոր բանակցություններ։ Հայկական կողմը սկզբունքային ձևով դրել է հետևյալ հարցը՝ չի՛ կարելի ունենալ սկզբից մի բանաձև, որը պետք է լինի բանակցություններից հետո։ Մենք պետք է գնանք այս ձևաչափով։ Իհարկե՛ Ադրբեջանին այս մոտեցումը դուր չի գալիս»,- ասաց Իգիթյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե իբրև ՀՀ-ն հրաժարվում է բանակցություններից։

Մանրամասներրը՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան