Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ
Քաղաքականություն
05.02.2019 | 12:26«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին:
Համաեվրոպական ղեկավարը և Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները հանրապետությունում և տարածաշրջանի մարտահրավերները:
Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաև մասնակցել ու ելույթով է հանդես եկել ԵԺԿ քաղաքական վեհաժողովում: