ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում դեռևս համաձայնության չեն հասել

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահական  պալատում կայացել է ժողով:  Վերջինիս մասնակցել են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են եղել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և ուրիշներ. փոխանցում է ermenihaber-ը:

Ժողովում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում նաև Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցը։

Ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա անդրադարձել է Թուրքիայի ակնկալիքներին՝ Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածի հետ կապված, որտեղ թուրքական կողմը պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել տեղի քուրդ զինյալների դեմ:

Քալընը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն համաձայնության են հասել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում։ Խոսնակն ընդգծել է, որ թուրք-ամերիկյան բանակցություններն այդ հարցում դեռևս շարունակվում են։

Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ Թուրքիան ակնկալում է, որ Եփրատ գետի արևելյան հատվածում, այդ թվում Մանբիչում, ստեղծվեն այն մեխանիզմները, որոնք ստեղծվեցին Իդլիբում։ Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին կվերահսկի նաև Թուրքիան։

Թուրք պաշտոնյան կարևորություն է տվել նաև Մանբիչի հարցում  ճանապարհային քարտեզի իրականացմանը, որի շուրջ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ձեռք էր բերվել համաձայնություն։ Ըստ դրա՝ Սիրիայի քրդական ուժերը լիովին պետք է դուրս գան քաղաքից։ Նա նկատել է տվել, որ այդ ամենի հետաձգումը օգուտ չի բերելու ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Թուրքիային։ Շշեշտվել է, որ Մանբիչի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնության կողմ է նաև Ռուսաստանը։

Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցին՝ Էրդողանի մամուլի խոսնակը եզրափակել է. «Ըստ մեզ՝  Բաշար Ասադը լեգիտիմությունը կորցրել է և չի կարող ստանձնել որևէ դեր»։