Երևանի Աթենքի փողոցում մոտ 15 կիլոգրամանոց քարեր են թափվել ճանապարհի վրա
Փետրվարի 4-ին՝ ժամը 15:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թափվել է երեք քար (յուրաքանչյուրը մոտ 15 կգ), որոնք խոչընդոտ են հանդիսանում երթևեկության համար. առկա է այլ քարերի թափվելու վտանգ:
Փրկարարները հեռացրել են թափված քարերը երթևեկելի գոտուց և սահմանազատել տարածքը: