Վարդենիսում համայնքապետի ընտրություններից առաջ կրքերը լարվել են․ ընտրակաշառքի մեղադրանքն ու մարզպետի գործոնը

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

Վարդենիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությանն ընդառաջ նախընտրական կրքերը թեժացել են։ Factor.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Մկրտչյանը նշեց, այսօր առավոտյան Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, խախտելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքը, հավաքել է համայնքի ավագանուն և աշխատակազմին ու հայտնել, թե ինքը կարգ է խախտել և ընտրակաշառք բաժանել։

«Ուզում եմ տեղեկացնել, որ ես, երբ 2017-ի նոյեմբերի 13-ին նշանակվել եմ Վարդենիսի փոխքաղաքապետ, արդեն 1 տարի 2 ամիս է` համագործակցում ենք «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության հետ։ Բարերարի միջոցներով համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռան ցուրտ ամիսներին բաժանվում են օգնության տոպրակներ` սննդի և կենցաղային անհրաժեշտությունների տեսքով. 200-ից ավել ընտանիք արդեն ստացել է այդ օգնությունը, մոտ 300 ընտանիք հերթագրված է։ Վերանորոգվել են 3 բազմաբնակարան շենքերի տանիքներ, որոնք կառուցման օրից երբեք չէր նորոգվել, մոտ 200 ընտանիքի կարտոֆիլի սերմացու, պարարտանյութ է բաժանվել: Ու երբ ես սկսեցի իմ համագործակցությունը բարերարի հետ, չէի պատկերացնում, որ երկու տարի չանցած՝ Վարդենիսում նոր ընտրություններ են լինելու, որ ընտրակաշառք բաժանեմ. այդ տոպրակները բաժանվել են ու կբաժանվեն։ Տեղեկացնեմ նաև, որ նույն բարերարի միջոցներով 120 միլիոն դրամից ավել ներդրում է կատարվել Վարդենիսում»,- ներկայացրեց Մկրտչյանը՝ նշելով, որ թեև հստակ չի կարող ասել, որ սա իր դեմ ուղղորդված արշավ է, սակայն վստահեցնում է՝ մասնակցելու է 2019 թվականի փետրվարի 17-ին կայանալիք ընտրություններին և տեր է կանգնելու իրեն տրված յուրաքանչյուր քվեի։

Կարեն Մկրտչյանի խոսքով՝ ինքը կուսակցական պատկանելություն չունի, նա շեշտեց՝ անկուսակցական է նաև Վարդենիսի քաղաքապետի գործող Ժ/Պ Արամ Մելքոնյանը։ «ԿԸՀ ներկայացված գործերից նման պատկեր է, որ անկուսակցական է»,- ասաց Մկրտչյանը։

Հարցին՝ իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ է Արամ Մելքոնյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, պատասխանեց․ «Արամ Մելքոնյանը մարզպետ Գնել Սանոսյանի ընկերն է, որի մասին անձամբ մարզպետն է ասել»։

Թե ինչո՞ւ են նախընտրական կրքերը լարվել Վարդենիս համայնքում, Factor.am-ը փորձեց պարզել նաև քաղաքապետի գործող Ժ/Պ Արամ Մելքոնյանից։ Մեր հարցերին Մելքոնյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ դրանք անպատասխան չի թողնի բացառապես գրավոր հարցում ուղարկելու պարագայում։

Դիտարկմանը, որ իր հասցեին հնչում են քննադատություններ, որ թմբկահարում է իր և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մտերմությունն ու ընկերական հարաբերությունները, Մելքոնյանը պատասխանեց․ «Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, տարածքային կառավարման մարմիններում, իսկ ինչ վերաբերում է իմ և Գնել Սանոսյանի ընկերությունն անընդհատ շրջանառելուն, ապա ես նման բան չեմ անում»։

Արամ Մելքոնյանից հետաքրքրվեցինք նաև նրա կուսակցական պատկանելության մասին, ինչին ի պատասխան նշեց, որ անկուսակցական է։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզպետարանի կայքում իր անվան դիմաց նշված ՀՀԿ, Մելքոնյանը պատասխանեց․ «Դա չգիտենք՝ ում ձեռքի գործն է, փորձում ենք հասկանալ և ուղղել։ Կրկնում եմ՝ ես կուսակցական չեմ»:

Աղավնի Սուքիասյան