Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների մատակարարումը հավասարազոր է «Իսկանդերի» մատակարարմանը. քաղաքագետ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

«Այն, որ Ռուսաստանը Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչները Հայաստանին վաճառել է ներռուսաստանյան գնով, արտասովոր չէ, եթե մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և ՀԱՊԿ դաշնակիցներ»,- Factor.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հրապարակմանը:

Ռուսական պարբերականը գրել է, որ այս պայմանագիրը կարելի է նշանակալի համարել նաև Հայաստանի իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկրի ՌՕՈՒ-ն նոր, այլ ոչ թե օգտագործված ավիատեխնիկա կստանա:

«Դաշնակցային հարաբերությունների շրջանակում նորմալ է, երբ Ռուսաստանը փորձում է կատարել անվտանգության ոլորտում Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային որոշակի պարտավորություն, դա վերաբերում է թե՛ այն հանգամանքին, որ վաճառվում է սպառազինություն, որն ունակ է որակական հակակշռություն ապահովել Ադրբեջանի ունեցած զպառազինության նկատմամբ, թե՛ այն տեսանկյունից, որ վաճառվում է ներքին գներով , որը չենք կարող արտասովոր համարել , եթե մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և ՀԱՊԿ դաշնակիցներ: Այս տեսանկյունից սա առնվազն խոսում է այն մասին, որ Ռուսաստանը կատարում է մի բնականոն քայլ, որը պետք է կատարեր»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ սա միևնույն ժամանակ խոսում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության, ինչպես նաև նոր իշխանությունների նկատմամբ անվստահության մասին խոսակցություններն իրականում այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Հայ-ռուսական հարաբերությունները բնականոն տրանսֆորմացիայի փուլում են, ինչը չէր կարող չլինել թավշյա հեղափոխությունից հետ և ամենևին իր ազդեցությունը չի թողնում անվտանգային ոլորտում առաջնահերթությունների վրա: Ի վերջո, բացի նրանից, որ Ռուսաստանը կատարում է իր դաշնակցային պարտավորությունը, Ռուսաստանը ինքն ունի խնդիր այդ պարտավորությունը կատարելու տեսանկյունից, որովհետև ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը բախվեց այն իրականությանը, որ լրջագույն խնդիրներ կարող է ունենալ թե Հայաստանում և թե Կովկասում, եթե գործում է ոչ թե դաշնակցային տրամաբանության շրջանակում, այլ հակառակը՝ սպառազինում, քաղաքական իմաստով նաև սնում է Հայաստանի հակառակորդին»,- նշեց մեր զրուցակիցը:

Բադալյանը նաև շեշտեց, որ որպես գործարք, այսպես ասած, օդային տիրույթում մատակարարված տեխնիկան հավասարազոր է «Իսկադերի» մատակարարմանը, որն ամենևին շարքային ռազմատեխնիկական իրադարձություն չէր: Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների ձեռքբերման շուրջ ռուսական կողմի հետ համաձայնագրի կնքման մասին: Նախարարությունը, սակայն, չէր պատասխանել օդանավերի քանակի և գործարքի գումարի վերաբերյալ հարցերին։ Գերատեսչությունից հայտնել էին, որ այդ հարցերը պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում:

Շողիկ Գալստյան