Գիտական մրցավազքի մեջ պետք է լինենք, զարգացնենք սե­փական ռազմարդյունաբերությունը. Գևորգ Գորգիսյան. «Առավոտ»

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

«Առավոտ» թերթը գրում է.

«Եթե մենք մտնենք զենքի գնման մրցա­վազքի մեջ, դժվար թե կարողանանք ադրբեջանական նավթին հաղթել, ուստի սե­փական ռազմարդյունաբերությունն ու տն­տեսությունն է պետք զարգացնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ելք» դաշինքի պատգամա­վոր Գևորգ Գորգիսյանը: Նա համոզված է. «Գիտական մրցավազքի մեջ պետք է լինենք, այդ մրցավազքում կարող ենք և պի­տի հաղթենք: Այդ դեպքում կարող ենք Ար­ցախի խնդիրը լուծել  ի շահ Հայաստանի: Այլապես ստիպված ենք լինելու փոխզիջում­ների գնալ, ինչն ընդունելի չէ մեր հասարա­կության համար»:

 

Պատգամավորի բնորոշմամբ՝ որոշակի տարածքների վերադարձի մասին խոսելիս առաջնահերթ պետք է Ար­ցախի ժողովրդի անվտանգության հարցը դնել. «Մենք ունենք բացարձակ հայաթափված Նախիջևան: Այս պարագայում պետք է հստակեցնենք, թե ում հետ գործ ունենք: Փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը: Հետո թու­լացնում ենք եղած հիմքերը, չէ որ Արցախն ազատագրել ենք որպես պատմական հայ­կական հող՝ հայ բնակչությամբ և վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատա­կով: Արցախը չի սահմանափակվում ԼՂԻՄ սահմաններով»:

 

«Ժառանգություն» կուսակցության առաջ­նորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նկատում է՝  անհրաժեշտ է, որպեսզի հայկական երկ­րորդ հանրապետության ղեկավարները հանդես գան որպես բանակցային սեղանի կողմ. «Հայաստանյան դիվանագիտությունը կշահի, եթե թեկուզ ուշացմամբ, բայց ճանաչի Արցախը՝ Սահմանադրությամբ և սահմաններով»: Քաղաքական գործիչը շեշ­տում է, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների քաղաքականությունն ակ­տիվ է. «Համանախագահներից հասցեական հայտարարություններ պահանջելը բավա­րար չէ: Ռազմական և դիվանագիտական առումներով այնքան համախմբված պետք է լինենք, որ համանախագահներից  որևէ  բան խնդրելու կարիք չունենանք: Խնդրանքը խոսում է դիվանագիտական բացի մասին»:

 

Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: