Եվրախորհրդարանում առաջարկվել է Թուրքիային կոչ անել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի կողմից կազմված զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։

Այս զեկույցն արդեն իսկ հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ստացվել են 319 առաջարկներ, որոնք ընդհանուր առմամբ նույնպես դժգոհություն են հարուցել Թուրքիայում։

Մասնավորապես առաջարկվել է Եվրոպական միության ահաբեկչական խմբավորումների ցանկից հանել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անունը։ Թուրքական մամուլի գնահատմամբ՝ այդ առաջարկի ընդունման դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր ճգնաժամն անխուսափելի կլինի։

Բացի այդ՝ առաջարկ է եղել զեկույցում փոփոխություններ կատարել՝ ներառելով Թուրքիային ուղղված կոչ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

Կոչ է արվել նաև ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։

Առաջարկվել է նաև՝ Թուրքիայի դեմ զենքի ամբարգո կիրառել, դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի նախագիծը, զեկույցից հեռացնել «Մաքսային միության» ընդլայնման և Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման մասին գլուխները։

Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի օգտին զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկները շատ քիչ են եղել։ Զեկույցի վերջնական տեքստը պատրաստ կլինի մարտի 11-14-ին և  քննարկման կդրվի Եվրոպական խորհրդարանում։