Սերժ Սարգսյանի՝ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննվելու մասին Հանրապետականները տեղյակ չեն

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունում Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հարցաքննվելու վերաբերյալ ՀՀԿ-ական Վարհրամ Բաղդասարյանը տեղեկացել է մամուլից:

«Մամուլից եմ իմացել, որ հարցաքննվել է և վկայի կարգավիճակով, այլ բան չգիտեմ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը։

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, որը, սակայն, ընդամենը փոխանցեց․ «Ես գործուղման եմ, դրսում եմ և ինձ հիմա հարմար չէ խոսելը»։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին որևէ տեղեկություն չհաջողվեց պարզել նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից․ «Որևէ տեղեկություն չունեմ այդ մասին»։

Նշենք որ այս հարցի շուրջ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովից․ նրա հեռախոսահամարներն անհասանելի են, իսկ ՀՔԾ-ից տեղեկությունը հաստատելու մեր խնդրանքին ի պատասխան՝ պարզապես ասացին․ «չենք մեկնաբանում»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ում հարցաքննվելու վերաբերյալ գրել է armtimes.com կայքը։ Ըստ կայքի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին 5 ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել։

Աղավնի Սուքիասյան