Պենտագոնը ևս 3.750 զինծառայողի կուղարկի Մեքսիկայի հետ սահման

Լուրեր

20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
Բոլորը

ԱՄՆ Պենտագոնը ևս 3.750 զինծառայողի կուղարկի Մեքսիկայի հետ սահման: Նրանք ԱՄՆ-ի հարավ-արևմտյան սահմանին 3 ամիս կանցկացնեն՝ օժանդակելու սահմանապահներին: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Այսպիսով, պաշտպանական գերատեսչության տվյալներով, ԱՄՆ-Մեքսիկա սահմանի այդ հատվածում զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի:

Մեքսիկայի հետ սահմանին զինծառայողների տեղակայելու մտադրության մասին դեռևս 2018 թվականի հոկտեմբերին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նոյեմբերին էլ Թրամփը հայտնեց, որ Մեքսիկայի հետ սահմանը մասնակի փակելու հրաման է ստորագրել, ինչպես նաև զինծառայողներին թույլատրվել է կրակ բացել ապօրինաբար սահմանը հատելու փորձ կատարող միգրանտների ուղղությամբ:

Այս միջոցառումները ձեռնարկվեցին լուրերից հետո, որ Հոնդուրասից Մեքսիկայի տարածքով ԱՄՆ սահմանին «միգրանտների քարավան» է մոտենում: Նոյեմբերի վերջին մի խումբ փախստականներ փորձեցին ներխուժել ԱՄՆ տարածք, սակայն սահմանապահները կանխեցին փորձը՝ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր կիրառելով սահմանախախտների նկատմամբ: