ՊԵԿ-ն էլ պիտի դառնա խորհրդարանին հաշվետու մարմին. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետն ու կառավարությունը, երևի, մտածում են, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը վարչապետի վերահսկողությունից հանելով՝ իշխանություն են կիսում ինչ-որ մեկի հետ: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, սակայն, որ նման բան չկա:

«Խորհրդարանական վերահսկողությունը չի նշանակում իշխանությունը կիսել: Նշանակում է՝ հաշվետվողականության մասով խորհրդարանի պատասխանատվություն, բայց իշխանության կիսում չի նշանակում, որովհետև այդ մարմինների կայացրած որոշումների համար կրկին պատասխանատու է կառավարությունը՝ իր ղեկավարով: Խորհրդարանն ընդամենն ունենալու է վերահսկողական ֆունկցիաներ»,- ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ իշխանությունը խոստացել է ԱԱԾ-ն և ոստիկանությունը հանել վարչապետի վերահսկողությունից, և պետք է կատարի խոստումը. «Ես կարծում եմ՝ իշխանությունները պետք է հոդաբաշխ, ողջամիտ պատճառաբանություն ներկայացնեն, թե ինչու այս տրված խոստումն այսօր չեն ցանկանում կատարել: Որովհետև եթե մի խոստում չես կատարում, մնացած բոլոր խոստումները դրվում են կասկածի տակ: Սա շատ կարևոր հանգամանք է: Միշտ ասվում է՝ մենք ինչ ասել ենք, արել ենք: Հիմա սա կոկրետ խոստում է, որը տրվել է»:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Պետեկամուտների կոմիտեն նույնպես պետք է հաշվետու լինի խորհրդարանին. «ՊԵԿ-ն անվտանգության սեկտորի հետ կապ չունի, բայց, տեսեք, մենք բյուջե ենք հաստատում, բյուջե ենք հավաքում, բայց հարկահավաք մարմինը հաշվետու չէ խորհրդարանին»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն առաջիկայում պատրաստվում է ևս մեկ խնդրի մասին խոսել՝ կառավարության կազմը 2/3-ով հաստատելու: «Հիմա չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետև մենք դեռ ուսումնասիրում ենք: Իրենք ասել են՝ 2/3-ը նշանակվում է, ուրեմն նորմալ է, կարող ենք այսպես աշխատել: Բայց Սահմանադրությունն այլ բան է ասում, որի մասին կխոսենք»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում