Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ հաղթող են ճանաչվել միջազգային խոշոր մրցաշարում
ՀԱՕԿ լրատվական բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ ` Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ/, Կարեն Ասլանյանը / 67 կգ /, Հրանտ Կալաչյանը /72 կգ / և Արսեն Ջուլֆալակյանը / 77 կգ)/ հաղթող են ճանաչվել Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում:
Նրանց թիմակիցներ Գեւորգ Ղարիբյանը /60 կգ/ եւ Արթուր Շահինյանը /97 կգ/ դարձել են երրորդ մրցանակակիրներ: