Բացահայտվել է 61-ամյա կնոջ դանակահարության դեպքը. կասկածյալը ձերբակալվել է

Լուրեր

24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

«2019թ. փետրվարի 2-ին՝ ժամը 13։45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի՝ 1986 թվականին ծնված բնակիչը և հայտնել, որ «Հայկոոպ» բազայի մոտ դանակով մարդ է վնասել։

Նույն օրը՝ ժամը 15։05-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 42-րդ խումբն իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի՝1957թ. ծնված բնակչուհուն:

Ըստ վերջինիս հայտարարության՝ մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Արին Բերդ փողոցում գտնվող տանը, իսկ վնասվածքներն իրեն պատճառել է եղբորորդին՝ դանակով մի քանի անգամ հարվածելու հետևանքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 1957թ. ծնված բնակչուհին ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և բինտե խծուծների վրա վերցվել են արնանման հետքեր։ Առգրավվել են տուժողի հագին եղած հագուստները

Փետրվարի 2-ին՝ ժամը 15։20-ին, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով դեպքի վայրից բերման է ենթարկվել տուժող կնոջ եղբորորդին՝ Երևան քաղաքի՝ 1986 թվականին ծնված բնակիչը:

Վերջինս ձերբակալվել է, տվել խոստովանական ցուցմունք, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝  նշելով, որ հորաքրոջը խոհանոցային դանակով վնասվածքները հասցրել է բնակարանի տնօրինման շուրջ ծագած վեճի պատճառով։

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: