Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Տեսանյութեր
04.02.2019 | 11:53Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Այսօրվա նիստին դատարանը կլսի Դատախազության առարկությունները։ Դատախազությանը լսելուց հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ից գտնվում է անազատության մեջ։ Նա մեղադրվում է Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու համար։