Արաբկիրի նախկին թաղապետն ու ՍԱՍ-ի տնօրենը խուսափեցին ազատազրկումից․ «Զիբիլիքսի» գործով դատավճիռ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
Բոլորը

Րոպեներ առաջ «Զիբիլիքսի» գործով մեղադրյալ, Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վճռով մեղավոր ճանաչվեց 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու համար։ Թեև դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանից պահանջել էր 3 տարվա ազատազրկում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց որպես պատիժ սահմանել 2 500 000 դրամ տուգանք։ «Զիբիլիքսի» գործով մյուս առանցքային մեղադրյալը Ստեփան Սահակյանն էր՝ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը, որին թեև դատախազը միջնորդել էր 3 տարվա ազատազրկման դատապարտել, դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառել 2 500 000 դրամի տուգանք։

Բացի Հրայր Անտոնյանից և Ստեփան Սահակյանից, այս գործով անցնում են ևս 9 անձինք, որոնք ևս դատարանի վճռով տուգանք կվճարեն։ Դատարանի որոշմամբ՝ 2 300 000 դրամ գումարի չափի տուգանք կվճարեն Երվանդ Բեգլարյանը, Արմեն Ազոյանը, Աշոտ Գևորգյանը, Մինաս Շահինյանը, Հովհաննես Գալստյանը, Ալեքսան Խաչատրյանը, Տարոն Սարգսյանը, Սեյրան Բեգլարյանը։ Իսկ ահա Հեղինե Փոգրարյանը տուգանվեց 2 250 000 դրամի չափով։ Այս 9 անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի և վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու և Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը: Բոլոր մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները։

Վճռի հրապարակումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ավելացրեց, որ տուգանքի դատապարտված անձինք կարող են ներման խնդրագիր գրել, ինչը նշանակում է, նրանք հնարավորություն ունեն խուսափել տուգանքների վճարումից։

Հիշեցնենք, ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված է եղել նաև կուսակցության Արաբկիր վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, որը միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 56 հասցեում տեղակայված՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը:

Նախընտրական շտաբի աշխատանքներում իրեն աջակցելու նպատակով Հրայր Անտոնյանը դիմել է «ՍԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանին։ Վերջիններս համատեղ կազմակերպել և ղեկավարել են նախընտրական շտաբի աշխատանքները: Արաբկիր վարչական շրջանի ընտրողներից ՀՀԿ-ի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով Հրայր Անտոնյանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, մասնավորապես՝ ընտրողներին մեկ քվեի համար որպես կաշառք տալ 10.000 ՀՀ դրամ՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և ՀՀԿ-ի օգտին քվեարկելն ապահովելու համար: Այդ, ինչպես նաև նախընտրական շտաբի կողմից պայմանականորեն ստեղծված ենթաշտաբերի ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով Հրայր Անտոնյանը ներդրել է 48.417.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև նույն նպատակներով օգտագործելու համար Ստեփան Սահակյանի կողմից 2017 թվականի մայիս ամսվա սկզբին տրամադրված 15.000.000 ՀՀ դրամ գումարը:

«Զիբիլիքսի» գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով, այն վերաբացվեց թավշյա հեղափոխությունից հետո:

Ռոբերտ Անանյան