Վարչապետը աշխատանքից ազատել է սոցապնախարարության պաշտոնյայի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր 7 Օգոստոս 2017, 881 – Ա որոշմամբ աշխատանքից ազատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արտակ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։