Կհանդիպենք Մհերի արդարացման դատավճռի օրը. Զարուհի Մեջլումյանը՝ Մ.Ենոքյանին ներում չշնորհելու մասին

Լուրեր

20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:10
Ծառուկյանը պնդում է՝ «Արարատցեմենտն» օրինական է մասնավորեցրել // Վիզաների ազատականացումն ավելի մոտ է․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
Բոլորը

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը,  Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով ամուսնուն ներում չշնորհելու հարցին, գրել է.

«Հայտարարություն իրավունքի իրացման դեմ հակաիրավական միջոցների կիրառման մասին.

Միամտաբար հավատում էի, որ Նոր Հայաստանում նեղ խմբային շահերը, հակաիրավականությունը, վերօրենսդրական մեթոդները, բիրտ ճնշումները, մարդուն բանտում թաղելու մասին ստորագրությունները չեն կարող ազդեցություն ունենալ հեղափոխական վարչապետի որոշման վրա:

Մտածում էի, որ կնայի փաստերը, կտեսնի, որ Մհերը, անկախ բանտային 23 դժոխային տարիներից, կենսագրության թռիչքային զարգացում է գրանցել՝ իրավաբանի բարձրագույն կրթություն, ընտանիքի կազմում, աշխատանք, 6 գրքի, օրենսդրական առաջարկների հեղինակում, հասարակական ակտիվ վարքագիծ և այլն:

Այսինքն՝ այն, ինչը պիտի իրականում քննության նյութ դառնար ներման պարագայում, ըստ ներման մասին օրենքի: Բայց հիմա արձանագրում եմ, որ Մհերին ազատություն չշնորհելու վարչապետի որոշման վրա ազդեցին.

1. Մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան երկրորդ դատաստանը՝ յուր տգետ ֆեյք-դատավորներով, նույնպիսի դատախազներով ու քննիչներով

2. Դեղին մամուլի վայրենի, ոհմակային հարձակումները,

3. Անդեմ, անգույն, հեշտ կառավարելի, անսեր, չբավարարված ամբոխը

4. Նոր Հայաստանում լևոնառոբերտասերժական կադրերով պետական մարմինները շրջապատելը

5. Հակահեղափոխական նեղլիկ շահեր սպասարկողների արշավը

6. Եվ վերջապես ամենակարևորը՝ տուժող ճանաչված ընտանիքի ունեցած բարձր հասարակական դիրքը, բժիշկների ստորագրությունները և Մհերի ազատմամբ այս քրեական գործի իրական բացահայտման հասնելու վտանգը:

Մեր իրավունքների տոտալ խախտումները սկսվեցին, երբ ներման հանձնաժողովից դռնփակ քննարկվող հարցը (ի դեպ, միայն Մհերի պարագայում) ապօրինաբար հասանելի դարձավ այդ գործընթացի կողմ չհանդիսացող ընտանիքին: Եվ հանրությունը տեսավ ճնշումն էլ, ճնշողներին էլ, ճնշման չափն էլ, ճնշման մեթոդներն էլ: Սա իրավագիտակից, ազատության, արդարության, սիրո պահանջ ունեցող անհատի պարտությունն է:

Բայց ցանկացած զարգացած հասարակությունում շարժիչ ուժը հենց այդպիսի անհատն է, ուստի իրավական պետություններն ամեն ջանք գործադրում են այդպիսի անհատներ ունենալու համար: Իսկ մեր՝ դե ֆակտո ոչ իրավական պետությունը իրավունքի իրացումը պայմանավորում է՝ տերովի ու անտերի կարգախոսով:

Փաստորեն, նորից բարձր կապեր ունեցողները ամեն ինչ են, կանեն ստորագրություններ կբերեն մարդու իրավունքը իրացնելու դեմ, այնպես, ինչպես 23 տարի առաջ՝ ծայրագույն պատժի պահանջով և թույլ չեն տա իրավուքի իրացում: Իսկ դատապարտյալի իրավունքը զրոյական արժեք ունի: Վերջապես Նոր Հայաստանում տերովների ու անտերների կծիկը պիտի քանդվի՞, թե՞ մնալու ենք ոչ իրավական պետության բարդույթի մեջ:

Իմ ողջ անցած ճանապարհը եղել է ու կա պայքար հանուն իրավական պետության կայացման, որտեղ որոշողը պետական մարմիններն են՝ օրենքի ու իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա, այլ ոչ թե այս կամ այն վերօրենսդրական չգրված դրույթները՝ ելնելով որևէ կողմի ազդեցիկության աստիճանից, հասարակական դիրքից:

Պետությունը չի կարող կույր վրեժխնդրության գործիք լինել տերով տուժողների և անպատժելիության գործիք՝ տերով մեղադրյալների ձեռքին: Օրենքի միատեսակ կիրառությունը Նոր Հայաստանում այլընտրանք պիտի չունենա, իսկ սելեկտիվ մարդասիրությունն ու սելեկտիվ արդարադատությունը մերժելի պիտի լինեն: Շնորհակալություն բոլոր իրավագիտակից, սիրող անհատներին, որոնք քար չգցեցին մեզ վրա, այլ բարի խոսքով ու գործերով աջակցեցին այս ծանր շրջանում: Շնորհակալություն իրական մեդիային, նաև մարդ-պաշտոնյաներին:

Հ.Գ. Իրավունքը որևէ մեկը չի նվիրում, իրավունքը ցանկացած ժամանակ նվաճել են: Մենք կնվաճենք մեր իրավունքները: Կհանդիպենք Մհերի արդարացման դատավճռի օրը» :