Վարչապետը, պատգամավորները, մարզպետները եւ այլ ՔՊ-ականներ ԱԺ-ում 3 ժամ է՝նիստ են անում. կուսակցական ժողո՞վ է. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Քննարկում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչ են քննարկում Ազգային ժողովում:

Երեկ գրել էինք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ հանդիպում է տեղի ունենալու, որին հրավիրված են նաեւ որոշ մարզպետներ եւ կառավարության անդամներ:

Հանդիպումն ընթանում է ժամը 11:00-ից եւ շարունակվում է արդեն 3 ժամ:

«Վարչապետը Դավոսի հետ կապված տեղեկություն ներկայացրեց, թե ինչ խոսակցություններ են եղել, եւ թե կառավարության ծրագիրը երբ պետք է տրվի հանձնաժողովներին: Երկուշաբթի կառավարության ծրագիրը ոչ վերջնական տարբերակով կգա Ազգային ժողով: Հավանաբար կառավարության կառուցվածքի նախագիծն էլ ծրագրի հետ կգա ԱԺ»,- մանրամասնեց Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ մարզպետներն ինչու՞ են եկել ԱԺ, Հովիկ Աղազարյանն ասաց. «Ոչ միայն մարզպետերն են, այլ նաեւ ՔՊ վարչության անդամները»:

Դիտարկմանը՝ կուսակցական ժողո՞վ է, Հովիկ Աղազարյանն ասաց՝ ոչ:

Հարցապնդմանը, թե խմբակցությունն ինչ իրավունքով է պաշտոնյաներին հրավիրել ԱԺ, քանի որ Ազգային Ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում են խմբակցությունների լիազորությունները, ըստ որոնց, խմբակցությունն իրավունք ունի հրավիրելու խորհրդարանական լսումներ, ինչպես նաև գրավոր հարցապնդումներով դիմելու կառավարության անդամներին, բայց ոչ երբեք կառավարության անդամին կամ կառավարությանն առընթեր որևէ մարմնի ղեկավարի հրավիրել/կանչել դռնփակ աշխատանքային քննարկման, Աղազարյանն ասաց.

«Ցանկացած խմբակցություն իրավասու է իր նիստերին հրավիրել ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի»: Երբ խնդրեցինք հղում անել ԱԺ կանոնակարգին, Աղազարյանն առանց որեւէ բան ասելու հեռացավ:

Տեղեկացնենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս մտնել Ազգային ժողով, որպեսզի նիստից հետո հարցազրույցներ անեն պաշտոնյաների հետ:

Ազգային ժողովի անվտանգության ծառայությունից փոխանցում են, որ վերեւից թույլտվություն չունեն՝ լրագրողներին ներս թողնելու համար, իսկ խորհրդարանի լրատվության վարչությունից փոխանցում են, որ միջոցառումը լրագրողների համար փակ է:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին «Իմ քայլը» նման մեկ հանդիպում էլ էր ունեցել ԱԺ-ում, բայց լրագրողներին հնարավորություն էր ընձեռվել ոչ աշխատանքային ժամի մտնել ներս:

Հայկ  Վարդանյան