«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրենին մեղադրանք է առաջադրվել. նա վերականգնել է պետությանը պատճառված վնասի մի մասը

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2018թ. նոյեմբերի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, առ այն, որ թանգարանի տնօրենը 2006-2018թթ. ընթացքում նույն կազմակերպությունում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել 7 անձանց, և վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա¬մանա¬կի հաշվարկի տե¬ղե¬կա¬գրեր»: Դրանցում կեղծ տեղեկութ¬յուն¬ներ ներառելով նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ՝ ներկայացրել է վճարման: Արդյունքում այդ անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի 9․047․836 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք տնօրենը, նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով անձամբ ստանալով, օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Միաժամանակ նույն քրեական գործով ձեռք են բերվել նաև բավարար փաստական տվյալներ, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթեր ձևակերպելու, թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ գումարներ վճարելու պատրվակով 2016թ. հոկտեմբերից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատավծում 4 աշխատակիցներից պահանջել և ստացել է 342․000 ՀՀ դրամ, որը խարդախությամբ հափշտակել է։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1 կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ներկա փուլում նա կամովին վերականգնել է պետությանը պատճառված վնասից 5․750․000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով ամբողջությամբ վերականգնել պատճառված ամբողջ վնասը։

Նախաքննությունը, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը, շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տեղ գտած չարաշահումների ողջ ծավալը պարզելու, դրանում ներգրավված անձանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»։