Արտակ Զեյնալյանը չի հերքել լրագրողի պնդումը Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու մասին. aysor.am

Լուրեր

12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Բոլորը

Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանի վերաբերյալ։

Նախօրեին ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում անդրադարձել է, առհասարակ, ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու կամ այն մերժելու մեխանիզմներին։

Լրագրողը հարցը ձևակերպել է հետևյալ կերպ՝ «Մհեր Ենոքյանի ներման խնդրագրին վարչապետը բացասական եզրակացություն է տվել, մի փոքր հետ գնանք՝ իսկ ինչո՞ւ այդպիսի աղմուկ առաջացավ»։

Ի պատասխան նախարարը ներկայացրել է միջազգային ընդունված պրակտիկան՝ չհաստատելով կամ չհերքելով կոնկրետ Մհեր Ենոքյանի դեպքում ներման խնդրագրի վերաբերյալ «բացասական եզրակացության» մասին լրագրողի պնդումը։

«Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկումը պայմանական պատժաչափ է։ Դա ամբողջ աշխարհում ընդունված է և միջազգային իրավունքի սկզբունքից բխում է, որ անձը պետք է մոտիվացված լինի ապրելու ու մոտիվացված լինի իր վարքագիծը համապատասխանեցնելու օրինականությանը։ Նա պետք է իմանա, որ ինչ-որ մի ժամանակ շանս ունի ազատվելու այդ պատժից։ Հայաստանում դա միջին թիվ է՝ 20 տարի։ Այսինքն, այդ ժամկետից հետո անձը կարող է հավակնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, հավակնել ներման», – ասել է Արտակ Զեյնալյանը։