15-20% աշխատավարձի աճ կլինի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում. Արսեն Թորոսյան  

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանն ու հայտնել, որ 15-20% աշխատավարձի աճ կլինի  ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում:
Նախարարի գրառումը՝ ստորև.
Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից
Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով։

Այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակներում։ Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին։