Արդարադատության նախարարությունը ստացել է ներման խնդրագրերի մասին ՀՀ նախագահի հրամանագրերը
Հասարակություն
01.02.2019 | 18:41ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ նախարարությունը հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով ներման խնդրագրերի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով»: