Ժամանակն է, որ մտածենք վիզաների ազատականացման թեմայով բանակցությունները մեկնարկելու մասին. Փաշինյան

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

ԵՄ ներկայացուցիչներն արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները, և այս առումով ակնհայտ է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում շատ լավ, գործընկերային մթնոլորտ է հաստատված:

Փետրվարի 1-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵՄ-ի կողմից Հայաստանի տրամադրվող աջակցության ծավալների ավելացման մասին հարցին:

«Չեմ կարծում, որ մենք այդ առումով խոչընդոտներ կունենանք: Ըստ էության՝ Հայաստանում իսկապես ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այդ զարգացումները կշարունակվեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա, միաժամանակ, հավելել է, որ այդ զարգացումները կշարունակվեն՝ անկախ Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցությունից կամ դրա բացակայությունից: «Կարծում եմ, ինչպես ասում են, գնդակը Հայաստանի կառավարության դաշտում է, և մենք պետք է կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵՏՄ-ի մեր գործընկերների կողմից»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, Նիկոլ Փաշինյանը կարևորում է նախ և առաջ Հայաստանը սեփական քաղաքացիների համար ավելի ու ավելի գրավիչ դարձնելը:

«Մենք պետք է ինստիտուցիոնալ այնպիսի բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանըն չդիտարկվի որպես, այսպես ասած, փախստականներ մատակարարող երկիր: Հույս ունեմ՝ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում հաջողությունների հասնելու համար, և ի վերջո, կարծում եմ, ժամանակն է, որ մենք մտածենք այդ թեմայով բանակցությունները մեկնարկելու մասին»,- հավելել է ՀՀ վարչապետը: