Կարծում եմ, որ Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
Բոլորը

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու վերջին հայտարարություններին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Նա հիշատակեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ բանակցային գործընթացին առնչվող որևէ բանաձև նախապես չպետք է հայտարարվի։  Ըստ վարչապետի՝ դա կնշանակի, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային պրոցեսից։

«Անհնար է  գնալ բանակցությունների՝ ունենալով վերջում ակնկալվող լուծումը»,- ընդգծեց Հովհաննես Իգիթյանը։

Իգիթյանի խոսքով՝ հայկական կողմն անընդհատ խոսում է  զիջումների մասին, մինչդեռ Ադրբեջանը՝ երբեք։ Արցախի մասին Ադրբեջանի առաջարկած կարգավիճակը շատ ավելի ցածր է, քան Արցախի Հանրապետության ներկայիս կարգավիճակը։

«Այն հայտարարությունը, որ կողմերը հասարակությանը խաղաղության պետք է պատրաստեն,  առաջին հերթին ուղղված է Ադրբեջանին, քանի որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Հանրապետության ժողովուրդները պատրաստ են զինադադարի»,- նշեց Հովհաննես Իգիթյանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանն իր հասարակությանը խաղաղության է պատրաստում, Հովհաննես Իգիթյանը հակադարձեց՝ ասելով, որ  Ադրբեջանն իր ժողովրդին ավելի շուտ պատերազմի է նախապատրաստում։

 

Նելլի Մելքոնյան