Փաստաբանի դիմող մարդիկ կտուժեն այդ ծառայության հարկերի ավելացումից. ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ հարկային օրենսդրության վերաբերյալ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ն իր դիրքորոշումն է հայտնել հարկային օրենսդրության վերաբերյալ՝ կապված փաստաբանական ծառայությունների հետ: Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը կհանգեցնի իրավաբանի օգնության կարիքն ունեցող մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակման:

Այն բացասաբար կանդրադառնա հատկապես տնտեսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ֆինանսական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա ըստ անհրաժեշտության իրավաբանական ծառայությունից օգտվելու համար:

Նշենք, որ նախագծի համաձայն՝ ի թիվս այլ ծառայություն մատուցողների, իրավաբանները դուրս կգան շրջանառության հարկի համակարգից և  կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ: Արդյունքում, վտանգվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերով ամրագրված՝ արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքները:

Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն ու իրավաբանական ծառայության մատչելիությունն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն առաջնային երաշխիք է ուղղված իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը: Փաստաբանի գործունեությունը, բնույթով լինելով իրավապաշտպան գործունեություն, հանրային նշանակություն ունի և չի կարող դիտարկվել բացառապես ձեռնարկատիրության տեսանկյունից:  Ուստի, նախևառաջ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրավաբանի ծառայությունների մատչելիության ապահովման համար:

Հաշվի առնելով այն, որ նախագիծը վերաբերում է նաև ծառայությունների այլ տեսակներին՝ նման փոփոխությունները բացասաբար կազդեն նաև գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանմանը:

Ստորև հղումով ներկայացնում ենք Պաշտպանի կարծիքը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որն ուղարկվել է Ֆինանսների նախարարություն.

http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/9b24f2660042c76488840f65e3a3f2bf.pdf?fbclid=IwAR2neSySkxv3GaEozv8bcvjIVhKCty1b82yqD5XQd6b_mrFsqtBh6uuEmKg