Եթե ԱԱԾ ղեկավարը լինի քաղաքական գործիչ, ծառայությունը քաղաքականացվելու է. Արթուր Վանեցյան

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Եթե լինի քաղաքական որոշում, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, սակայն ուզում եմ ասել, որ նախարարը քաղաքական պաշտոն է, և եթե ԱԱԾ ղեկավարը լինի քաղաքական գործիչ, ուզի թե չուզի, փորձելու է առաջ տանել իր քաղաքական ուժին, այսինքն՝ ԱԱԾ-ն քաղաքականացվելու է։

Փետրվարի 1-ին «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրենը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հարցին։

Դիտարկմանը, թե բանակը, փաստորեն, քաղաքակա՞ն կառույց է, Արթուր Վանեցյանը պատասխանել է, որ բանակն ունի նախարար, սակայն ունի նաև Գլխավոր շտաբի պետ, որը կապ չունի քաղաքականության հետ. «Զորքի անմիջական ղեկավարումն իրականացնում է շտաբի պետը, իսկ Պաշտպանության նախարարությունն իրականացնում է օրենքով վերապահված իր լիազորությունները, որոնք վերաբերում են նաև բանակի քաղաքականությանն ու այլ հարցերի․ կա հստակ տարանջատում»:

Անդրադառնալով ԱԱԾ-ի հաշվետվողականության խնդրին՝ նա նշեց, որ իրենց ուղղված բոլոր հարցերը ստանում են պատասխաններ։

«Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է: Չկա մեկ դեպք, որն այս վերջին ամիսներին մատնանշեն և ասեն, որ չենք պատասխանել որևէ հարցի, իհարկե, եթե այդ հարցը չի պարունակում պետական գաղտնիք»,- նկատել է Վանեցյանը։

 

Աղավնի Սուքիասյան