Այն զինվորները, որոնք վիրավորում են ստացել ծառայության ընթացքում, կարող են աշխատանքի անցնել ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում. Արթուր Վանեցյան

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն։ Կենտրոնում շրջայց կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ տպավորված է, ողջունում է, որ Հայաստանում կա նմանօրինակ հաստատություն, կան նվիրյալներ, որոնք օր ու գիշեր աշխատում են այս կենտրոնում։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ-ի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վերադարձված գումարներից կհատկացնեն այս կենտրոնին, ԱԱԾ տնօրենը նշել է, որ հետ բերված գումարներն ամբողջությամբ ուղղվելու են պետբյուջե:

«Համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն՝ տրամադրել այս կամ այն ծախսի համար, եթե կարիքը լինի՝ նաև այս հաստատության վերազինման և արդիականացման համար»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Նա նաև նշել է, որ մեծ սիրով պատրաստ է ԱԱԾ-ում և Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի ընդունել այս կենտրոնում բուժվող տղաներին։

«Կարծում եմ՝ այդ համագործակցությունը մեզ մոտ կստացվի։ Այն զինվորները, սպաները, որոնք վիրավորում են ստացել ծառայության ընթացքում, կարող են աշխատանքը շարունակել ԱԱԾ-ում: Խոստանում եմ առաջիկայում և մշտապես այդ գործընթացը պահել հսկողության տակ՝ հնարավորինս շատ տղաների ներգրավելով Ֆուտբոլի ֆեդերացիայում և ԱԱԾ-ում աշխատանքի մեջ»,- ասել է Վանեցյանը։

 

Աղավնի Սուքիասյան