ՌԴ-ն Հայաստանին Սու-30 կործանիչները ներռուսաստանյան գնով է վաճառել. «Կոմերսանտ»

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչները, որի ձեռքբերման հարցով Երևանն ու Մոսկվան պայմանագիր են ստորագրել, Հայաստանի Զինված ուժերը կստանան արդեն 2020 թվականին: Այս մասին գրում է «Կոմերսանտը»-ը՝ հավելելով, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործընկերոջ համար լուրջ զիջումներ է արել:

«Ոչ միայն վարկ է հատկացրել, այլև օդանավերը վաճառել է ներռուսաստանյան, ոչ թե արտահանման գնով: Այս պայմանագիրը կարելի է նշանակալի համարել նաև Հայաստանի իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկրի ՌՕՈՒ-ն նոր, այլ ոչ թե օգտագործված ավիատեխնիկա կստանա»,- գրում է ռուսական պարբերականը:

Ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ գործարքի պայմանների համաձայն՝ Հայաստանը մինչև 2020 թվականը 4 նոր Սու-30ՍՄ կստանա:

«Գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի գծով: Չնայած պայմանագիրը համարվում է կոմերցիոն և գնումն իրականացվում է ռուսական կողմի հատկացրած վարկային միջոցների հաշվին՝ Հայաստանի ՌՕՈՒ-ի համար օդանավերի գինը կլինի այնքան, որքան ՌԴ Զինված ուժերի համար»,- ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցը:

Պայմանագրով նաև նախատեսվում է, որ հայ օդաչուները կուսանեն ռուսական ռազմական հաստատություններում:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների ձեռքբերման շուրջ ռուսական կողմի հետ համաձայնագրի կնքման մասին: Նախարարությունը, սակայն, չէր պատասխանել օդանավերի քանակի և գործարքի գումարի վերաբերյալ հարցերին։ Գերատեսչությունից հայտնել էին, որ այդ հարցերը պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում: