Վաղարշակ Ավետիսյանին Արտակ Զեյնալյանը կհանդիպի հերթական այցի ընթացքում

Լուրեր

24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

2008թ. մարտի 16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված Վաղարշակ Ավետիսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել և խնդրում է հանդիպում Արդարադատութնա նախարար Արտակ Զեյնալյանի հետ։

Արդյոք նախարարը պատրաստվում է այցելել անժամկետ հացադուլ հայտարարած անձին՝ Factor.am-ը փորձեց պարզել Արդարադատության նախարարությունից։

Մեզ հետ զրույցում Արդարադատության նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ,  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018 թվականի օգոստոսին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ընթացքում հանդիպել է այդ ժամանակ ևս հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանին, որը կրկին պահանջում էր վերանայել իր վերաբերյալ քրեական գործը:

«Նախարարը ցմահ դատապարտյալի հետ զրույցում ներկայացրել է Նախարարության իրավասությունները և տեղեկացրել, որ հարցի լուծումն Արդարադատության նախարարության տիրույթում չէ և չունի քրեական գործի վերաբացում նախաձեռնելու հնարավորություն: Արդարադատության նախարարությունը հորդորում է դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանին դադարեցնել հացադուլը, գործի վերանայման համար օգտվել բացառապես օրենքով սահմանված ընթացակարգերից, միաժամանակ տեղեկացնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հերթական այցի ընթացքում, ինչպես բոլոր այլ դեպքերում, նախարար Զեյնալյանը կհանդիպի իր հետ հանդիպման ցանկություն ունեցող բոլոր դատապարտյալներին, այդ թվում նաև Ավետիսյանին»,-հայտնեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը չի ընդունում իր մեղքը  և 2008 թվականից մինչ այսօր տարբեր ժամանակներում հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերանայել իր քրգործը։

Աղավնի Սուքիասյան