Բարեկամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խթանումը Սիրիայի կառավարության առաջնահերթ նպատակներից մեկն է. ՍԱՀ նախարարների խորհրդի նախագահ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից տեղեկացում են, որ Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) նախարարների խորհրդի նախագահ Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսի հետ:

«ՍԱՀ վարչապետը շնորհավորեց Տիգրան Գևորգյանին Սիրիայում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքի խոսքերի համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի հայ-սիրիական բարեկամական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով հարաբերությունների շրջանակն ընդլայնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ երկուստեք կարևորվեց հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևավորումը: Իմադ Մուհամմադ Դիբ Խամիսը նշեց, որ սիրիական ճգնաժամը ավերիչ հետևանքներ է ունեցել երկրի տնտեսության համար, այդ իսկ պատճառով բարեկամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խթանումը հանդիսանում է ՍԱՀ կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը: Իր հերթին, ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավոր ցանկացած աջակցություն ցուցաբերել բարեկամ Սիրիային:

Հանդիպման ավրտին ՍԱՀ վարչապետը խնդրեց իր ջերմ շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերանշանակվելու և ՀՀ նոր կառավարության ձևավորման կապակցությամբ»: