Երևի ՀՀԿ-ն է մարտի 1-ի գործով մտահոգություններ փոխանցել Միյատովիչին․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանը Հայաստանի համար որեւէ վտանգ չի տեսնում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի երկու օր առաջ իշխանություններին արված այն կոչի մեջ, ըստ որի մարտի 1-ի գործով մեղադրյալներն ունեն արդար դատաքննության իրավունք եւ նրանց հանդեպ պետք է բացառվի ենթադրյալ վրեժը։

«Դունյա Միյատովիչը պարզապես նախազգուշացնում է, որ նոր կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ իրավունքը վերականգնվի եւ որեւէ հարց, որեւէ խնդիր այս առումով չտեղափոխվի քաղաքական հարթակ»,-ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Տիկին Սամսոյանը նկատում է, որ Դունյա Միյատովիչի մտահոգությունների մասին իրենք էլ են խոսել նախկինում, բայց մարտի 1-ի հարցով ընդդիմադիր քաղաքական ուժը վստահում է իշխանության գործողություններին։

«Որովհետեւ ըստ նրանց հայտարարությունների եւ նրանց դրսեւորած քաղաքական կամքից, մենք ենթադրում ենք, որ կարվի ամեն ինչ, որպեսզի արդարադատությունը վերականգնվի եւ մարդու իրավունքների այս ոլորտում խախտումները կարողանանք նվազեցնել»,-հույս ունի պատգամավորը։

Նախկին փաստաբան, իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չգիտի, թե ինչի հիման վրա է Միյատովիչը նման հայտարարության արել, բայց նրա մտահոգությունները փարատված են Հայաստանի Սահմանադրությամբ։

«Ես համամիտ եմ իր հետ, իր ելույթում տեղ գտած շեշտադրումներին, որ դատական իշխանությունը պետք է որոշակի փոփոխության ենթարկվի, որպեսզի բացառվի իր կողմից ներկայացված արատավոր երեւույթները»,-վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Նա վստահ է, որ Միյատովիչը խոսում է հենց արդար դատաքննության մասին եւ նրա խոսքն ուղղված չէ գործադիր իշխանությանը։ Սակայն նկատեցինք, որ դատական իշխանությունում ավելի շատ նախկին իշխանությունների նշանակած դատավորներն են, որոնք պիտի որ վրեժի զգացում չունենան նախկինների հանդեպ։

«Մեր մոտ չկա վրեժխնդրության, այսինքն, էն, ինչ որ կար Ուկրաինայում, որ փողոցում ծեծում էին մարդկանց, լավ մենք տեսանք, որ չկա, մնում է, որ արդարադատությունը լինի մատչելի եւ ընկալելի եւ հասարակության համար, եւ օբյեկտիվության առումով, եւ միջազգային հանրության աչքերով»,-ասում է իշխանական պատգամավորը։

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանն ուզում է հասկանալ, թե ինչու՞ է Դունյա Միյատովիչը նման հայտարարություն արել։ Նա ենթադրում է, որ Հայաստանում ինչ-որ ուժեր նրան տեղեկատվություն են տրամադրել, որպեսզի Միյատովիչը մտահոգվի։

«Երեւի մտահոգությունների իրենց փունջը կարողացել են իրենց անձնական հարաբերությունների շրջանակում ամենայն հավանականությամբ նախկինում այդ կառույցներում ներգրաված պատգամավորներն են կամ խմբի ղեկավարը՝ ենթադրաբար Արփինե Հովհաննիսյանը եւ մյուսները, որոնք ՀՀԿ են ներկայացնում, էդպիսի մտահոգությունների փաթեթ են ներկայացրել, որը հիմք է հանդիսացել այս հայտարարության համար»,-ենթադրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա, մտահոգվելու կարիք ընդհանրապես չկա, առաջին անգամ Հայաստանում աղմկահարույց գործի մասով ընթանում է ոչ պատվիրված քննություն, պատվերով դատաքննությունները նախկին իշխանությունների ձեռագիրն էին։

«Երեւի մեր խորհրդարանականները գուցե արժեր, որ իրենց մյուս այցերի ընթացքում տվյալ կառույցում աշխատելու ընթացքում պարզապես ավելի ճիշտ այդ հարթակը օգտագործեն եւ ներկայացնեին մարտի 1-ի հետ կապված գործընթացները, որոնք շատ համաչափ իրենց իրավաբանական տրամաբանական բաներով են գնում»,-ասում է պատգամավորը։

Պատգամավորը վստահ է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շուտով կհամոզվի, որ Հայաստանում վրեժով թելադրված դատաքննություններն անցյալում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան