Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Լուրեր

20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
Բոլորը

Հունվարի 31-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի (Владимир Андрейченко) հետ։

Ըստ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը ներկա էին նաև ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը (Болеслав Пирштук), ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին (Валерий Воронецкий) և այլ պաշտոնատար անձինք։

«Կառուցողական և ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԲՀ ԱԺ ստորին պալատի ղեկավարը վերահաստատեց իր երկրի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման և զարգացման գործում։ Ըստ Վլադիմիր Անդրեյչենկոյի, երկկողմ օրակարգի առաջխաղացման հարցում իր ներդրումն ունի նաև խորհրդարանական դիվանագիտությունը, որն առավելապես դրսևորվում է Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության միջոցով։

Իր հերթին հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի կողմից ընդգծվեց հանձնաժողովի համակարգային և սահուն աշխատանքի բնույթը, ինչպես նաև երկու պետությունների խորհրդարանականների փոխգործակցությունը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային հարցերին՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցությանը»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։